Նկարչի մասին

Խաչեն Արցախեցին ծնվել է 1947 թվականին։ 1971 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական համալսարանը։ 1976 թվականից աշխատել է որպես նկարիչ և ուսուցիչ Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում։ 1991-ից մինչև 2003 թվականը եղել է այդ դպրոցի տնօրեն՝ հսկայական ներդրում ունենալով գեղարվեստական կրթության զարգացման մեջ։ Նա ակտիվորեն մասնակցել է ազգային և միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև անցկացրել անհատական ցուցահանդեսներ։1995 թվականին հրավիրվել է Գերմանիա՝ Բեռլինում ներկայացնելու իր արվեստը, որտեղ նրա գործերը արժանացել են բարձր գնահատանքի։
🏅 Պատվոգրեր և շնորհակալագրեր
1978 — Քաղաքային փառատոնում առաջին տեղի համար։
1984 — Գեղարվեստական ակնառու ձևավորման համար։
1987 — Երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության ոլորտում ակնառու աշխատանքի համար։
2013 — Գեղարվեստի դպրոցում նվիրված և բարեխիղճ դասավանդման համար։
2016 — Մարզային ցուցահանդեսին մասնակցելու համար։
2019 — Մարզային գեղանկարչական ցուցահանդեսին մասնակցելու համար։


Ցուցահանդեսներ
1969 — Երևանի նկարիչների միության գարնանային երիտասարդական ցուցահանդես, Երևան
1976 — Գեղարվեստական դպրոցի ուսուցիչների աշխատանքների ցուցահանդես, Աբովյանի մշակույթի կենտրոն, Աբովյան։
1991 — Հանրապետական ցուցահանդես, Երևանի նկարիչների միություն, Երևան
1991 — Գարնանային հանրապետական ցուցահանդես, Երևանի նկարիչների միություն, Երևան
1991 — Անհատական ցուցահանդես, Հայաստանի ժուռնալիստների միություն, Երևան
1993 — Անհատական ցուցահանդես, Հայ-ռուսական բարեկամության թանգարան, Աբովյան
1995 — Հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
1995 — Անհատական ցուցահանդես, Բեռլին, Գերմանիա
1998 — Խաչեն Արցախեչիի և ուսանողների ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
1999 — Գեղարվեստական դպրոցի ուսուցիչների աշխատանքների ցուցահանդես, Հայ-ռուսական բարեկամության թանգարան, Աբովյան։
2005 — Նկարիչների ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
2021 — Անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
2025 — Աբովյանի անվան գեղարվեստի դպրոցի 50-ամյակին նվիրված հետմահու ցուցահանդես, Աբովյան։
Մամուլի արխիվից

Խաչեն Արցախեցու հիշատակին (1947–2024)